Մատենադարանի հարակից տարածքից մեկնարկեց ՀՀ Անկախության 28-րդ ամյակին նվիրված «Անկախության երթ-Մեր հայրենիք» անվանումը կրող՝ ՀՅԴ երիտասարդների կազմակերպած երթը։
Երթը կազմակերպել են ՀՅԴ Հայաստանի երիտասարդական թևը և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը։
Երթը անցկացվել է նախատեսվածի համաձայն՝ Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով դեպի Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանը, որը երթի վերջնակետն է․ այստեղ կայանալու է տոնական համերգ՝ ազգագրական երգերի կատարողների և Adana Project խմբի մասնակցությամբ:
Երթը, ըստ մասնակիցներից մեկի, խորհրդանշում է անկախությունը ինքնին, նրա խորհրդի ընկալման բարձրացումը ժողովրդի մեջ։
Երթի ավարտին ելույթ ունեցավ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: