Հանրապետության տարածքում օգոստոսի 11-ից 15-ն ընկած ժամանակահատվածում սպասվում է գերազանցապես առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ: Երեկոյան ժամերին Կոտայքի, Արագածոտնի նախալեռներում և Արմավիրում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ։
Երևան քաղաքում նույնպես տեղումներ չեն կանխատեսվում, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ։
Օգոստոսի 11-ին սպասվում է․
գիշերը՝ +19 աստիճան,
ցերեկը՝ +21 աստիճան տաքություն։