Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ասել է, որ իր ղեկավարած գրասենյակի ձևավորման ընթացքում ներգրավվելու են աշխատակիցներ Ռուսաստանի հայ համայնքից:
Այս մասին Զարեհ Սինանյանն ասել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինի հետ հանդիպմանը:
Զարեհ Սինանյանի խոսքով՝ Ռուսաստանի հայ համայնքը մեծ ներուժ ունի, և հայկական կողմն ուրախ կլինի, եթե հայերը, որոնք արդեն լիարժեք կերպով ինտեգրված են Ռուսաստանի հասարակությանը, կարողանան մասնակցել Ռուսաստանի զարգացման գործին և միաժամանակ պահպանեն իրենց ազգային ինքնությունը:
Գրիգորի Կարասինը նշել է, որ Ռուսաստանի իշխանությունները ցանկանում են, որ ազգամիջյան համերաշխությունը լինի պինդ ու կայուն:
ՌԴ փոխարտգործնախարարն ընդգծել է, որ հայերը մի մասն են կազմում Ռուսաստանի բազմազգ պետության և շատ ակտիվ են քաղաքական, մշակութային, հասարակական, տնտեսական ոլորտներում