Վրաստանում հայկական մեքենա է վթարվել: Դեպքը տեղի է ունեցել Գորիի մոտակայքում:
Այս մասին տեղեկանում են է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ֆեսբուքյան էջից։
Նախնական տվյալների համաձայն՝ 3 մարդ զոհվել է, 5-ը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են մոտակա հիվանդանոց:
Նշվում է նաև, որ վիրավորներից երկուսը գտնվում էն ծանր վիճակում և վերջիններս տեղափոխում են Թբիլիսիի հիվանդանոց:
Նախարարը հայտնում է, որ վրացի գործըներների հետ մշտական կապ է պահվում, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ վերջիններիս կյանքերը փրկելու և Հայաստան տեղափոխելու կապակցությամբ։
Նշենք նաև, որ վթարի է ենթարկվել Օշական գյուղում հաշվառված Mercedes մակնիշի 51 TA 100 համարանիշի ավտոմեքենան, արդյունքում մահացել են 3 անձ և տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել 5-ը․ մահացածներից 2-ը երեխաներ են մեկը՝ կին: