Հայաստանի Հանրապետության փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը վարորդական վկայականներ ստանալու կարգին։ Ըստ այդ նախագծի` կրթություն անհրաժեշտ է միայն «C» կատեգորիայի/բեռնատար տրանսպորտային միջոցների վարման/ իրավունքի վկայական ստանալու համար:
«Օրենքի նախագծով ուսուցում պահանջվում է միայն «C» կատեգորիայի /բեռնատար տրանսպորտային միջոցների վարման/ իրավունքի վկայական ստանալու համար: Հայաստանը պարտավորվել է վարորդական վկայականների տրամադրման կարգը համապատասխանեցնել Եվրապառլամենտի և Խորհրդի 2006 թ․ դեկտեմբերի 20-ի թիվ 2006/126/ԵՀ հրահանգի պահանջներին, ուստի օրինագծի ընդունումը պայմանավորված է պարտավորությունը կյանքի կոչելու անհրաժեշտությամբ:
Բացի դրանից՝ վարելու իրավունք ստանալու համար ուսուցման գործունեությունը լիցենզավորվելու է»- գրել է ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը։
Նշենք, որ Հայաստանը հիշյալ պարտավորությունները ստանձնել է ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի /CEPA/ կիրարկման ճանապարհային քարտեզով։