Հնդկաստանի հյուսիսային Հիմաչալ-Պրադեշ նահանգում ավտոբուսի վթարի հետևանքով 43 մարդ է մահացել, մոտ 30 մարդ վիրավոր է:
Նշվում է, որ վթարի պահին ավտոբուսում առնվազն 73 մարդ է եղել, չնայած այն նախատեսված էր միայն 42 ուղևորի համար: Զոհերի մեծ մասն աշակերտներ և քոլեջի ուսանողներ են, որոնք դասից էին վերադառնում:
Զոհերի թիվը կարող է աճել, քանի որ տուժածներից շատերը ծանր վիճակում են:
Ոստիկանությունը սկսել է միջադեպի պատճառների ուսումնասիրությունը:
Նախնական տվյալներով՝ ավտոբուսի վարորդը կորցրել է կառավարումը:
Միջադեպի կապակցությամբ ցավակցություն է հայտնել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին: