Թվով 180 երկրների շարքում Ռուսաստանը զբաղեցնում է 25-րդ հորիզոնականը` ըստ ՏՏ ոլորտի մասնագետների շրջանում ունեցած իր գրավչության ։
Ռուսաստանում անցկացված հարցումների տվյալներ համաձայն՝ ՌԴ-ում ՏՏ ոլորտում մասնագիտացած անձանց ավելի քան 40 տոկոսը չի ձգտում աշխատանք փնտրել արտասահմանում։ Այս մասին հայտնում է HeadHunter ընկերությաունը հղում կատարելով Boston Consulting Group եւ The Network ընկերությունների կողմից անցացված հետազոտությանը:
Ռուսաստանը 25-րդ տեղն է զբաղեցրել թվային փորձագետների, որպես աշխատանքի հիմնական վայրի գրավչության մակարդակով հարցման մասնակից 180 երկրներից ՝ ներառվելով ամենագրավիչ երկրների թոփ – 30-ում:
ՌԴ-ն առավել գրավիչ է համարվում հատկապես Ղազախստանից (38%) Բելառուսից (27%) ՏՏ ոլորտի աշխատանքային միգրանտների համար։
Ռուսաստանի աշխատաշուկան համալրվում է նաև Թուրքիայից, Անգոլայից, Նիկարագուայից, Սերբիայից, Լիտվայից, Պերուից, Էստոնիայից և Ուկրաինայից եկած թվային փորձագետներով :
Անցկացված հետազոտության տվյալների համաձայն ՝ աշխարհում հարցված թվային փորձագետների 67 տոկոսը պատրաստ է դիտարկել այլ երկրներում աշխատելու հնարավորությունը, իսկ Ռուսաստանի պարագայում այս ցուցանիշը կազմում է մոտ 58 տոկոս։
HeadHunter ընկերությունը նաև տեղեկացնում է , որ Ռուսաստանում ՏՏ ոլորտի մեկ թափուր աշխատատեղի համար բաժին է ընկնում հայցորդների երեքից պակաս ռեզյումեն, ինչը վկայում է երկրում մասնագետների պակասի մասին։
ՏՏ ոլորտը բարձր վարկանիշային դիրքեր է զբաղեցնում նաև վճարվող աշխատավարձերի ցուցանիշերով, ինչը կազմում է՝ միջինում 88 հազ․ ռուբլի։
Հավելենք, նաև ամբողջ աշխարհում այս ոլորտում մասնագետների գլխավոր շարժի ուղղություններ են դիտարկվում՝ Լոնդոնը, Նյու Յորքը, Բեռլինը, Ամստերդամը և Բարսելոնան։ Ընդ որում, ռուս փորձագետները նախապատվությունը տալիս են Գերմանիային և Բեռլինին։
Նշենք, որ հետազոտությունն անցկացվել է 2019 թ մարտից – մայիս ընկած ժամանակահատվածում: Հարցմանը իրենց մասնակցությունն են ունեցել ավելի քան 26 հազար մարդ 180 երկրներից: