Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն անդրադարձել է, կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված, Տոկիոյի խաղերի հետաձգմանը: Այս մասին Ալեքսանյանը գրառում է կատարել իր Ֆեյսնուքյան էջում։
«Թեև ես այս պահին շատ լավ մարզավիճակում եմ և գնալու էի Օլիմպիական խաղեր ոսկի բերելու անսասան կամքով, սակայն բոլորս այս պահին ունենք մեկ մտահոգություն. անել ամեն ինչ մարդկանց առողջությունը պահպանելու համար»,- գրել է մարզիկը։
Արթուր Ալեքսանյանը վստահեցրել է նաև, որ 2021 թ. իր նպատակները չեն փոխվի, և կանի ամեն ինչ Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը նվաճելու և հաղթանակի բերկրանքը մեր հայրենակիցներին պարգևելու համար։
Հիշենենք՝ մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվեցին մեկ տարով: