ՀՀ Կառավարության մամուլի կենտրոնում այսօր՝ մարտի 30-ին, տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանն անդրադարձավ կորոնավիրուսի վերաբերյալ ինֆորմացիոն աշխատանքներում զբոսավարների հնարավոր ներգրավվածությանը։
Պատասխանելով Armenia Today-ի հարցի՝ հնարավո՞ր է օտար լեզուների տիրապետող զբոսավարները ներգրավվեն կորոնավիրուսի կանխարգելման վերաբերյալ ինֆորմացիոն աշխատանքներում՝ Սուսաննա Սաֆարյանը նշեց, որ այդ տարբերակը որևէ չի բացառվում և դիտարկվում է՝ ըստ անհրաժեշտության։
«Մենք պատրաստ ենք ներգրավելու այն մասնագետներին, ովքեր ցանկանում են ծառայություն մատուցել։ Ըստ անհրաժեշտության՝ մենք կկապվենք այն խմբերի հետ, որոնք նման ծառայություններ մատուցել»,- ասաց Սաֆարյանը։