Գյումրեցի 13-ամյա աղջիկն արդեն լավ է, բժիշկների օգնությամբ արդեն քայլում է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։
«Գյումրիում շաբաթներ առաջ բռնության ենթարկված, ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 13-ամյա աղջիկը արդեն կարողանում է քայլել, առայժմ՝ բժիշկների օգնությամբ»,-գրել է Դերձյանը։
Նա նաև հավելել է, որ աղջիկը շարունակում է մնալ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների հսկողության տակ և շարունակում է ստանալ անհրաժեշտ բուժում: