Կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցած ասուիսի ժամանակ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն անդրադարձել է կորոնավիրուսի հետևանքով առաջացած սոցիալական խնդիրների հաղթահարման համար կառավարության կողմից իրականացվող ծրագրերին այլընտրանքային տարբերակով դիմումների ընդունման հնարավորությանը։
Պատասխանելով Armenia Today-ի հարցին՝ եթե մարդիկ, ովքեր համացանցից չեն օգտվում, ի՞նչ այլընտրանքային տարբերակով կարող են դիմում ներկայացնել՝ Բաթոյանը նշեց, որ այս պահին, թեև չեն խրախուսում դիմումների ընդունումը և այցելությունը սոցիալական ապահովության կենտրոններ, բայց եթե քաղաքացին այլ տարբերակ չունի, կարող է այցելել այդ կենտորններ․ դրանք բաց են և աշխատում են։
«Բոլոր պայմանները ստեղծված են, որ քաղաքացին հեռախոսով դիմումները նկարի ուղարկի, էլեկտրոնային փոստին ուղարկի։ Մենք օրեցօր նոր հարթակներ ու հնարավորություններ ենք ստեղծում, տարբերակները շատ են»,- նշեց նախարարը։