Հրուշակեղենի արտադրող «Դարոյնք» արտադրական ձեռնարկության մենեջերը վարակվել է նոր տիպի կորոնավիրուսով։ Այս մասին այսօր՝ ապրիլի 7-ին, Կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը։
Ավետիսյանը տեղեկացրեց, որ արտադրական գործընթացում ներառված աշխատակիցների շրջանում կարակվածներ չկան, իսկ մենեջերը արտադրամասի աշխատակիցների հետ շփում չի ունեցել։
«Լուր էինք ստացել, որ «Դարոյնք» ձեռնարկությունում կան կորորանվիրուսով հիվանդ աշխատակիցներ։ Մեր տեսուչներն անմիջապես գնացել էին, տեղում պարզել, որ կորոնավիրուսով վարակվել է մենեջերը»,- նշեց Ավետիսյանը և հավելեց, որ տվյալ գործարանում վարակի տարածման ռիսկը գրեթե զրոյական է։