Հայաստանում ապրիլի 8-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 28 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 881-ի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվել է 114 քաղաքացի, փաստացի բուժվում է 758-ը, գրանցվել է մահվան 9 դեպք, բացասական արդյունք է արձանագրվել 4571 թեստավորման դեպքում։
Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 853 դեպք: