ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել գյուղատնտեսներին կոչ անելով ՝ ծածկել ջերմոցային տնտեսությունները և հնարավորության դեպքում կատարել ջեռուցում։
«Ապրիլի 8-ի լույս 9-ի գիշերը Տավուշի, Սյունիքի և Արցախի հովտային գոտիներում օդում սպասվում է -2․․․-3, հողի մակերևույթին -4․․․-5 աստիճան ցուրտ։ Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում օդում հնարավոր է -1․․․-2, հողի մակերևույթին -3․․․-4 աստիճան ցուրտ»,- գրել է նա։
Ավելի վաղ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը հայտնել էր, որ ապրիլի 8-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ ձյան տեսքով։ Ապրիլի 9-10-ը, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանն ապրիլի 8-ին աստիճանաբար կնվազի 6-8, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 12-15 աստիճանով։ Ապրիլի 11-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Ապրիլի 8-10-ը, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։