Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց, որ «Հայփոստի» բազամահազար աշխատակիցներ այս նպաստառուներին, թոշակառուներին են հասցնում Հանրապետության ողջ տարածքում։
«Փոստատարներն արդեն 215000 թոշակառուների կենսաթոշակներ հասցրել են նրանց բնակարաններ։ Ընդհանուր առմամբ, կեսնսաթոշակների 96 տոկոսը հասցվել է հասցեատերերին»,- ասաց Արշակյանը։
Նախարարը նաև տեղեկացրեց, որ շուրջ 87000 նպաստառուների նպաստները ևս հասցվել են հասցեատերերին․ նպաստառուների 77 տոկոսն արդեն ստացել են իրենց նպաստները։
Հակոբ Արշակյանը նշեց, որ մինչև երկու տարեկան երեխաների խնամքի համար նախատեսված միջոցները նույնպես, որոնք առցանց չեն իրականացվում, առաքվում են տուն»,- ասաց նախարարը։