Ռուսաստանի Դաշնությունից ապրիլի 7-ի երեկոյան Զվարթնոց օդանավակայան ժամանած Հայաստանի Հանրապետության 178 քաղաքացիներն Արտակարգ իրավիճակների նախարարության ավտոբուսներով տեղափոխվել են մեկուսացման վայրեր: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Նշվում է, որ մարտի 23-ից մինչև ապրիլի 7-ն ԱԻՆ 5 տրանսպորտային միջոցներով (3 ավտոբուս, 1 միկրոավտոբուս և 1 բեռնատար՝ նախատեսված ուղեբեռի համար) իրականացվել է ընդհանուր թվով 5 երթ:
«Օդանավակայանից մեկուսացման վայրեր կամ մեկուսացման վայրերից իրենց բնակության վայրեր են տեղափոխվել 595 ուղևորներ: Պահպանվում են անվտանգության բոլոր կանոնները: Ծառայությունը շարունակական բնույթ է կրում»,- ասված է հաղորդագրության մեջ։