Հիմնադրամը հատուկ շնորհակալություն է հայտնել իր մեծ բարեկամ և բարերար Քրիստին Սիմոնին այս որոշումը խրախուսելու և ամբողջական ֆինանսավորման համար, ինչպես նաև՝ Հիմնադրամի բոլոր նվիրատուներին և գործընկերներին՝ համատեղ աշխատանքի համար:
«Որոշումը կայացնելիս Հիմնադրամն առաջնորդվել է ինչպես համավարակի դեմ պայքարի առաջնային և ամենակարևոր օղակը հզորացնելու հրամայականով, այնպես էլ մեր երկրի առողջապահական կարողությունները երկարաժամկետ հզորացնելու կարևորությամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ։