Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով խոսել է չվճարված կոմունալ վարձավճարների և կառավարության համապատասխան հակաճգնաժամային միջոցառումների մասին։
Այնուհետև Փաշինյանը տեսախցիկը ուղղեց դեպի Արփին և հարց տվեց․ «Արփի կոմունալ ճգնաժամի մասին ինչ ես մտածում, դու էլ ես կառավարության որոշումներին քննադատաբար վերաբերվում»։ Ի պատասխան՝ Արփին ծիծաղելով հեռանում է։
Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ Արփին բոյկոտում է կառավարության հակաճգնաժամային քաղաքականությանը։