Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ Հայաստանում նոր ուսումնական տարին կմեկնարկի սեպտեմբերի 15-ին։
Համաձայն ԿԳՄՍ նախարարության սահմանած ուղեցույցի՝ աշակերտները դասերին պետք է դինակ կրեն, դասերը պատասխանեն՝ առանց գրատախտակին մոտենալու, միմյանց գրենական պարագաներ չփոխանցեն, ինչպես նաև դասամիջոցներին արգելվելու է դասասենյակից դուրս գալը։
Armenia Today-ի թղթակիցը հարցում է անցկացրել Երևանի փողոցներում՝ պարզելու քաղաքացիների վերաբերմունքը դասերին դիմակ կրելու ու ԿԳՄՍ նախարարության սահմանած կանոնների վերաբերյալ։