Աշխարհահռչակ System of a Down (SOAD) աշխարհահռչակ խումբն իր առաջին համերգը կատարեց 25 տարի առաջ: Այս մասին ինստագրամյան իր էջում գրել է խմբի վոկալիստ Սերժ Թանկյանը։
Նա նշել է, որ խմբի առաջին համերգը կայացել է 1995 թվականի մայիսի 28-ին Հոլիվուդում: «Հիշում եմ, կարծես երեկ էր: Ես 21 տարեկան էի և պատրաստ էի ջարդել աշխարհը», – գրել է երաժիշտը:
Սերժ Թանկյանը նաև շնորհակալություն է հայտնել բենդի իր ընկերներին և բոլոր նրանց, ովքեր տարիներ շարունակ օգնել և աջակցել են SOAD- ին: