ՀՀ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքում հայտնել է, որ վաղը՝ հունիսի 17-ին, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենի պաշտոնում կնշանակվի Մարինա Հակոբյանը, ով մինչ այդ զբաղեցրել է Պատկերասրահի գիտական քարտուղարի պաշտոնը:
Հարությունյանը նշեց, որ Արման Ծատուրյանը լքում է պաշտոնը, լրացել է նրա պայմանագրի ժամկետը: