Իտալիայում 91 տարեկան հասակում վախճանվել է լեգենդար կոմպոզիտոր, գործիքավորող, դիրիժոր, իտալական և համաշխարհային կինեմատոգրաֆի ամենագեղեցիկ սաունդթրեքերի հեղինակ Էնիո Մորիկոնեն։ Այս մասին հայտնում է la Repubblica-ն:
Մորիկոնեն մահացել է Հռոմի կլինիկաներից մեկում, ուր տեղափոխվել էր վայր ընկնելուց հետո։
Հայտնի է հիմնականում կինոյի և հեռուստատեսության համար գրված երաժշտությամբ։ Երաժշտություն է գրել ավելի քան 400 կինոնկարի և հեռուստասերիալների համար։ Որպես կոմպոզիտոր հինգ անգամ առաջադրվել է «Օսկարի», իսկ 2007-ին «Օսկար» է ստացել կինեմատոգրաֆի մեջ նշանակալի ավանդի համար։ 1987 թ. «Անձեռնմխելիները» կինոնկարի երաժշտության համար արժանացել է «Ոսկե գլոբուս» և «Գրեմի» մրցանակների։ Մորիկոնեի երաժշտությամբ կինոնկարներից արժանի են հիշատակման «Բան», «Մի բուռ դոլարների համար», «Մի քանի դոլարով ավելի», «Լավը, վատը, չարը», «Մի անգամ Վայրի Արևմուտքում», «Մի անգամ Ամերիկայում», «Առաքելություն», «Մալենա», «Դեկամերոն», «Բագսի», «Պրոֆեսիոնալ», «Անձեռնմխելիները» և այլն։