Մեծ Բրիտանիայի արևմուտքում՝ Շրոպշիրի կոմսությունում, սիրողական հնագետ Էնդի Բասսեթը մետաղական դետեկտորի օգնությամբ Հռոմի 180-րդ պապ Իննոկենտիոս IV-ի 700-ամյա կնիքն է հայտնաբերել, РИА Новости-ի փոխանցմամբ հաղորդում է EveningExpress-ը:
Ըստ պարբերականի տվյալների՝ գտածոն արդեն իսկ գնահատվել է փորձագետների կողմից և պաշտոնական գրանցում ստացել:
Թանգարանի աշխատակից Փիթեր Ռավիլլը նշել է, որ հայտնաբերված կնքիը՝ նախատեսված տարատեսակ փաստաթղթեր հաստատելու համար, կարող էր Շրոպշիրի կոմսությունում հայտնված լինել այն ժամանակ, երբ Իննոկենտիոս IV-ը փորձել է ստանալ Հենրիխ III-ի աջակցությունը, որը ձգտում էր Սիցիլիան գրավել: Ռիվիլլը մեկ այլ տարբերակ էլ է հավանական համարել. գուցե Հռոմի պապն այդ կնիքով հաստատված նամակ է ուղարկել հարուստ և ազդեցիկ մի մարդու, որը հոգու փրկության համար եկեղեցուն խոշոր նվիրատվություն է արել: