ՅՈՒՆԵՍԿՕ-ն կոչ է անում Թուրքիային պահպանել Ստամբուլի Սուրբ Սոֆիայի թանգարանի կարգավիճակը եւ այն չվերածել մզկիթի։ Այս մասին ասվում է կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ:
«Սուրբ Սոֆիա տաճարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից պաշտոնապես ճանաչվել է որպես Ստամբուլի պատմական հուշարձանների մաս եւ ընդգրկվել է Համաշխարհային ժառանգության ցանկում։ Սա ենթադրում է մի շարք իրավական պարտավորություններ: Այսպիսով, պետությունը պետք է ապահովի, որ այս տարածքում օբյեկտների արժեքը որևէ կերպ չփոփոխվի», – նշվում է հաղորդագրության մեջ:
ՅՈՒՆԵՍԿՕ-ն երկխոսության կոչ է արել Թուրքիային նախքան որոշում կայացնելը:
Կազմակերպությունը նշել է, որ այս տեսակի փոփոխությունների համար պետությունը նախ պետք է ծանուցի ՅՈՒՆԵՍԿՕ-ին և անհրաժեշտության դեպքում հաստատում պահանջի Համաշխարհային ժառանգության հանձնաժողովից:
Մեկ օր առաջ Թուրքիայի Պետական խորհուրդը միաձայն տաճարը մզկիթի փոխելու կարգավիճակին կողմ քվեարկեց :
Թուրքիայի իշխանությունների այս ցանկությունը հայտնի դարձավ հուլիսի 2-ին: Նշվել է, որ, համաձայն վերջին հարցումների, թուրք հարցվածների մոտ 70% -ը հավանություն է տալիս այն մզկիթ վերածելու որոշմանը:
Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Թուրքիայի որոշմանը դեմ են արտահայտվել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, ինչպես նաև Ռուս ուղղափառ եկեղեցին: Պետդուման դիմել է Թուրքիայի Ազգային ժողովին ՝ Սուրբ Սոֆիա տաճարի խնդրով:
Սուրբ Սոֆիա տաճարը օծվել է 537 թվականի դեկտեմբերի 27-ին: Մոտ հազար տարի այն համարվել է աշխարհի ամենամեծ տաճարը, բայց հետո վերածվել է Օսմանյան կայսրության գլխավոր մզկիթի: 1935 թվականից ունեցել է թանգարանի կարգավիճակ, իսկ 1985-ին ճանաչվել է որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության մասնիկ: