Այսօր ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի, Հայաստան-Իրան բարեկամական խմբի նախագահ Մխիթար Հայրապետյանը հանդիպել է ինստիտուտի աշխատակիցների հետ՝ տնօրեն ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկանում ենք Մխիթար Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից:
Հանդիպման մասնակիցները խոսել են ինչպես հայ-իրանական հարաբերություններից, այնպես էլ, առհասարակ, տարածաշրջանային զարգացումներից։
«Որպես Հայաստան-Իրան բարեկամական խմբի նախագահ՝ չափազանց կարևորում եմ խորհրդարանականներիս մշտական փոխգործակցությունը գիտական շրջանակների, ոլորտի մասնագետների հետ»,- նշել է Մխիթար Հայրապետյանը։
Հանդիպմանը մասնակցել է նաև ԱԺ պատգամավոր, Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ Վաղարշակ Հակոբյանը։