Կյանքից հեռացել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Զավեն Աբրահամյանը։
«Մեծ ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան՝ ՀՀ վաստակավոր արտիստ Զավեն Աբրահամյանը։
Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում դերասանի ընկերներին ու հարազատներին»,- գրել է թատրոնի Facebook-յան էջը։
Հիշեցնենք, որ Զավեն Աբրահամյանը ծնվել է 1948 թ. օգոստոսի 13-ին, Երևանում: 1966 թ. ավարտել է Երևանի Մուրացանի անվան թիվ 18 միջնակարգ դպրոցը և ընդունվել Հայաստանի թատերական ընկերությանը կից նորաստեղծ թատրոն-ստուդիա:
1967 թ. ընդունվել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժին: 1972 թ. աշխատել է Երևանի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնում: Հյուրախաղերով մեկնել է տարբեր երկրներ: