«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը ցավակցագիր է հղել դերասան, բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանի մահվան կապակցությամբ։ Նշենք, որ Վիգեն Ստեփանյանը մահացել է այսօր՝ 68 տարեկանում։ Մահվան պատճառը ուղեղի կաթվածն է։
Նա, մասնավորապես, նշել է․ «ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանի մահը մեծ կորուստ ու ցավ է բոլորիս համար: Վիգեն Ստեփանյանը ոչ միայն փայլուն դերասան էր, տաղանդավոր բեմադրիչ ու ռեժիսոր, այլև մտավորական, սկզբունքային քաղաքացի, որն ուներ հստակ քաղաքացիական կեցվածք, պատասխանատվության բարձր զգացում իր երկրի ու ժողովրդի առաջ:
Խորապես ցավակցում ենք անվանի մտավորականի ընտանիքին, հարազատներին, ընկերներին ու գաղափարակիցներին»։