Էրիխ Մարիա Ռեմարկ-ը 20-րդ դարի ամենապահանջված և շատ ընթերցված գրողներից է:Նա գրական փորձերը սկսել է դեռ 16 տարեկանից: Այդ ժամանակաշրջանում գրվել է «Երազների դասականը» (Die Traummbude) վեպի սկիզբը, 1927թ.-ին հրապարակել է «Կայարան հորիզոնի վրա»:1929թ.-ին հրատարակվել է «Արևմտյան ռազմաճակատում անփոփոխ է» (Im westen nichts Neues) վեպը, որը նկարագրում էր պատերազմը 20-ամյա երիտասարդի տեսանկյունից:
Ռեմարկի շատ վեպեր անձնական փորձառության ու հույզերի կնիքն են կրում: Այսպիսին է, օրինակ, «Երեք ընկեր» վեպը: Հաջորդ նշանավոր վեպը եղել է «Հաղթական կամար»-ը, որը դարձել է ամենաընթերցված գրքերից մեկը:
Քանի որ հնարավոր չէ Ռեմարկի հսկայածավալ ստեղծագործությունը ներկայացնել մեկ հոդվածում, ձեզ ենք ներկայացնում քաղվածքներ նրա հայտնի երկերից.
«Հաղթական կամար»
Մեռնողները հազվադեպ են որևէ մեկին բան նվիրում: Այդպիսի բաներ անում են միայն առողջացողները: Մեռնողների մտքով չի էլ անցնում, թե իրենք մեռնում են: Այդ պատճառով էլ չեն նվիրում: Իսկ ոմանք էլ չարությունից չեն տալիս:
Զղջումը աշխարհում ամենաանօգուտ բանն է: Մարդ ոչինչ չի կարող վերադարձնել, դա անհնար է: Ոչինչ առհասարակ հնարավոր չէ շտկել: Այլապես մենք բոլորս սրբեր կլինեինք: Կյանքը նկատի չի ունեցել մեզ կատարյալ դարձնել: Ով կատարյալ է, նա պատկանում է թանգարանին:
Մարդ ինքը չի էլ պատկերացնում, թե ինչքան շատ բան կարող է մոռանալ: Դա և՛ մեծ բարիք է, և՛ սոսկալի չարիք:
Երջանկությունը մեր շուրջը թափված է, պետք է միայն կռանալ և վերցնել:
«Երեք ընկեր»
Համեստությունն ու բարեխղճությունը վարձատրվում են միայն վեպերում: Նման բաները կյանքում սովորաբար օգտագործվում են, ապա մի կողմ շպրտվում:
Միայն թե ոչինչ սրտին մոտիկ չընդունել, որովհետև այն, ինչ ընդունես, կուզենաս ուժով պահել: Իսկ ուժով պահել ոչինչ չի կարելի:
Մելամաղձոտ ես դառնում, երբ մտորում ես կյանքի մասին: Իսկ ցինիկ՝ երբ տեսնում ես, թե մարդկանց մեծամասնությունը ինչպես է վարվում կյանքի հետ:
Եթե քսաներորդ դարի վրա չծիծաղես, ուրեմն պետք է ճակատիդ կրակես: Բայց նրա վրա երկար ծիծաղել էլ չի կարելի: Ավելի շուտ վշտից կոռնաս: