Սերժ Թանկյան ծնվել է 1967 թ․ օգոստոսի 21-ին Լիբանանում։ Ամերիկահայ ռոք երաժիշտ և երգահան աշխարհահռչակ System of A Down ալտերնատիվ մետալ-ռոք խմբի և Axis of Justice («Արդարության առանցք»)հասարակական կազմակերպության հիմնադիրն է։
Թանկյանը ճանաչվել է աշխարհի 26-րդ լավագույն մետալ վոկալիստը։
Թանկյանը հանդես է գալիս անարդարությունն ու դաժանությունը դատապարտող բազմաթիվ ելույթներով։ Նա, համագործակցելով Թոմ Մորելլոյի հետ, ստեղծել է Axis Of Justice կազմակերպությունը, որի նպատակն է աջակցել երիտասարդներին պաշտպանելու իրենց իրավունքները քաղաքականության ոլորտում։
Նրանք կազմակերպել են բազմաթիվ բարեգործական արշավներ և մեծ ջանքեր են գործադրում, որպեսզի ստիպեն Միացյալ Նահանգներին և Թուրքիային ճանաչել և ընդունել Հայոց Ցեղասպանությունը։
Թանկյանը մեծ հոդված է գրել, որում պատմում է հայ ժողովրդի ցեղասպանության պատմությունը և բացատրում, թե ինչու է այս թեման նրան այսքան անհանգստացնում՝ նրա տատերին ու պապերին դաժանաբար սպանել էին:
2012 թ. հունիսի 10-ին Մալիբու քաղաքում կայացել է Սերժ Թանկյանի և ծագումով վանաձորցի Անժելա Մադաթյանի հարսանեկան արարողությունը։