Մոսկվայում 82 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՌԽԴՍՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, թատրոնի ռեժիսոր Ալլա Պոկրովսկայան:
Դերասանուհին ծնվել է 1937 թ ․ սեպտեմբերի 18-ին` Մոսկվայում, օպերային ռեժիսորի ընտանիքում:
Պոկրովսկայան 1959 թ․ ավարտել Է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի (ՄԳԱԹ) դպրոց-ստուդիան։ Այնուհետև ընդունել են «Սովրեմեննիկ»-ի թատերախումբ, որտեղ աշխատել Է 45 տարի: Խաղացել Է ավելի քան 30 դեր:
Դերասանուհին նկարահանվել է տասնյակ ֆիլմերում, որոնց թվում են`« Հուլիսյան անձրև»-ը, «Այդքան կարճ երկար կյանք»-ը, «12 աթոռ»-ը և այլ:
2004 թ․ Ալլա Պոկրովսկայան տեղափոխվել Է Չեխովի անվան ՄԳԹ: Երկար տարիներ դասավանդել Է դպրոց-ստուդիայում:
Ալլա Պոկրովսկայան դերասան և ռեժիսոր Օլեգ Եֆրեմովի կինն Էր: Նրանց որդին՝ Միխայիլը, ինչպես նաև թոռները՝ Նիկոլայը եւ Նիկիտան, նույնպես ընտրել են դերասանի մասնագիտությունը: