Ջենիֆեր Էնիսթոնը դարձել է ԱՄՆ-ում ամենահանրաճանաչ դերասաններից ու դերասանուհիներից մեկը:
Այս մասին խոսում է Facebook Instagram-ի, Twitter-ի և YouTube-ի օգտատերերի վարքագիծն ուսումնասիրած MVP index վերլուծական ընկերության հետազոտությունը։
Այս հետազոտության համաձայն՝ երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է աշխարհի ամենաբարձր վարձատրվող դերասան Դուեյն Ջոնսոնը, որին հաջորդում է դերասանուհի Լիլի Ռեյնհարտը։
Առաջատարների հնգյակում են հայտնվել նաև Կամիլա Մենդեսը և Գեբրիել Յունիոնը:
«Ռիա Նովոստի»-ն հայտնում է նաև, որ հոկտեմբերին Էնիսթոնը Instagram-ում բաժանորդների աճի ռեկորդ է սահմանել. ընդամենը հինգ ժամում և 16 րոպեում նրա էջին բաժանորդագրվել է ավելի քան մեկ միլիոն մարդ: