Սեպտեմբերին Apple-ը iPhone-ի 3 նոր մոդել կներկայացնի։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։ Խոսքը սմարթֆոնների նոր Pro iPhone շարքի մասին է: Նոր մոդելները կփոխարինեն iPhone XS, iPhone XS Max և iPhone XR-ին:
Բացի այդ, ընկերությունը մտադիր է նաև մինչև տարեվերջ ներկայացնել թարմացված iPad Pro, Apple Watch-ի նոր մոդելը և արդիականացված MacBook Pro-ն: Վերջինը Apple-ի ամենամեծ նոութբուքը կդառնա 2012-ից. թարմացված տարբերակը կթողարկվի վերջին 3 տարում առաջին անգամ, գրում է «Վեդոմոստին»:
Ըստ պարբերականի տեղեկությունների՝ կներկայացվեն նաև աքսեսուարների նոր մոդելներ, այդ թվում՝ AirPods և HomePod: Ընկերությունը կթարմացնի ծրագրային ապահովումը Apple TV, Mac и Apple Watch մոնիտորների, Apple TV + video и Apple Arcade ծառայությունների համար: