Դերասան Ռիչարդ Մեդդենը, ով մարմնավորում էր Ռոբ Սթարքի կերպարը «Գահերի խաղում», ստացել է պատվավոր դոկտորի կոչում Շոտլանդիայի թագավորական կանսերվատորիայում։ Այս մասին հայտնում է The Scottish Sun-ը։
«Ես վերջապես ավարտում եմ ուսումնառությունս, թեև 12 տարի ուշացումով»,- հայտարարել է Մեդդենը։ Նրա խոսքերով նա ավարտել է համալսարանական կրթությունը դեռ 2007 թվականին, սակայն ավարտականը բաց է թողել՝ աշխատանքի պատճառով։ Դերասանը հավելել է, որ զբաղված է եղել «Գահերի խաղը» սերիալի նկարահանումներով։