Մեր կողմից Պուլիցերյան մրցանակակիրներին ներկայացնելուց հետո, մենք շարունակում ենք գրական ուղեցույցը՝ այս անգամ Ձեզ ներկայացնելով Նոբելյան մրցանակակիրներին: Այսօր Ձեզ ենք ներկայացնելու Վիլյամ Գոլդինգին։
Գրականության Նոբելյան մրցանակն ամենամյա տրվող հեղինակավոր մրցանակ է, որը շնորհվում է Նոբելյան ֆոնդի կողմից՝ գրականության ոլորտի ձեռքբերումների գնահատման համար։ Մրցանակաբաշխությունը կայանում է ամեն տարի Նոբելյան կոմիտեի կողմից Ստոկհոլմում։
Այսօրվա մեր հեղինակը Վիլյամ Գոլդինգն է։
Վիլյամ Ջերալդ Գոլդինգ-անգլիացի գրող, արդի խոշորագույն արձակագիրներից մեկը, ով արժանացել է գրականության Նոբելյան մրցանակի։ Նրա «Ճանճերի տերը» վեպը 20-րդ դարի հեղինակավոր ստեղծագործություններից մեկն է և համաշխարհային ճանաչում է բերել գրողին։
Իր Նոբելյան բանախոսության մեջ Վիլյամ Գոլդինգն անդրադարձել է պատմության վրա մեծ ազդեցություն թողած քաղաքական գործիչ և միաժամանակ գրականության նոբելյան մրցանակակիր Ուինսթոն Չերչիլին՝ ասելով․
«Չերչիլը Գրականության նոբելյան մրցանակ է ստացել ոչ իր պոեզիայի և ոչ էլ արձակի համար։ Նա դա ստացել է ամենապարզ մաքսիմալացումների համար, որոնք ոչ պոեզիա են, ոչ էլ արձակ, սակայն հայտնի են «իրականության պոեզիա» անվանումով։ Նա ստացել է այդ մրցանակն իր կրակոտ մտքերի համար, որոնք պարունակում են իրենց մեջ մարդկային համարձակություն։ Եվ բոլոր նրանց, ովքեր ապրել են նրա ժամանակներում, հայտնի է, թե այդ «իրականության պոեզիան» ինչպիսի մեծ ազդեցություն է ունեցել պատմության վրա»: