Մեր կողմից Պուլիցերյան մրցանակակիրներին ներկայացնելուց հետո, մենք շարունակում ենք գրական ուղեցույցը՝ այս անգամ Ձեզ ներկայացնելով Նոբելյան մրցանակակիրներին: Այսօր Ձեզ ենք ներկայացնելու Իվան Բունինին:
Գրականության Նոբելյան մրցանակն ամենամյա տրվող հեղինակավոր մրցանակ է, որը շնորհվում է Նոբելյան ֆոնդի կողմից՝ գրականության ոլորտի ձեռքբերումների գնահատման համար։ Մրցանակաբաշխությունը կայանում է ամեն տարի Նոբելյան կոմիտեի կողմից Ստոկհոլմում։
Այսօրվա մեր հեղինակը Իվան Ալեքսեևիչ Բունինն է՝ ռուս գրող, թարգմանիչ, գրականության Նոբելյան մրցանակակիր։ 1933 թվականի դեկտեմբերի 10-ին Շվեդական թագավոր Գուստավ 5-րդը հանդիսավոր կերպով Գրականության Նոբելյան մրցանակը շնորհում է Իվան Բունինին, ով ռուս առաջին գրողն է, ով արժանացել է այս մրցանակին։
Ձեզ ենք ներկայացնում մի հատված Իվան Բունինի Նոբելյան բանախոսությունից․
«Մի բան հաստատ կարող եմ ասել, որ իմ գրողական ողջ կարիերայի ընթացքում երբևիցէ այսքան մեծ բավարարվածություն չեմ ստացել, քան երբ տեխնիկայի այս հրաշքը հնչեց և ես հասկացա, որ ինձ զանգահարել են Ստոկհոլմից և իմացա, որ արժանացել եմ նման մրցանակի, որը ստեղծվել է մեր մեծ բարեկամ Ալֆրեդ Նոբելի կողմից։ Ամբիցիաներ ունենալը բնորոշ է գրեթե բոլոր գրողներին և ես հպարտ էի, որ նման բանիմաց և անկողմնակալ դատավորների կողմից արժանացել եմ այս մրցանակին։»