Մեր կողմից Պուլիցերյան մրցանակակիրներին ներկայացնելուց հետո, մենք շարունակում ենք գրական ուղեցույցը՝ այս անգամ Ձեզ ներկայացնելով Նոբելյան մրցանակակիրներին: Այսօր Ձեզ ենք ներկայացնելու Գաբրիել Գարսիա Մարկեսին:
Գրականության Նոբելյան մրցանակն ամենամյա տրվող հեղինակավոր մրցանակ է, որը շնորհվում է Նոբելյան ֆոնդի կողմից՝ գրականության ոլորտի ձեռքբերումների գնահատման համար։ Մրցանակաբաշխությունը կայանում է ամեն տարի Նոբելյան կոմիտեի կողմից Ստոկհոլմում։
Այսօրվա մեր հեղինակը Գաբրիել Գարսիա Մարկեսն է:
Գաբրիել Գարսիա Մարկես – կոլումբացի գրող, արձակագիր, 1982 թվականին արժանացել է գրականության Նոբելյան մրցանակի։ Իր ամենահայտնի գիրքն է «Հարյուր տարվա մենությունը», որը գրվել է 18 ամիսների ընթացքում ՝ Մեխիկոյում։ Esquire-ին տված իր հարցազրույցում հեղինակը պատմում է․
«Ես ունեի կին և երկու փոքր տղաներ։ Աշխատում էի և խմբագրում էի կինոսցենարներ և որպեսզի կարողանայի գրել գիրքը, պետք է հրաժարվեի աշխատանքից։ Ես գրավ դրեցի մեքենաս և գումարը տվեցի կնոջս՝ Մերսեդեսին։ Ամիսներ անց պարզվեց, որ մենք մսավաճառին պարտք ենք 5000 պեսո։ Նույն ժամանակ հարկավոր էր 160 պեսո, որպեսզի գրքի նախնական տարբերակն ուղարկեմ խմբագրություն, իսկ մենք ունեինք ընդամենը 80 պեսո։ Մենք վաճառեցինք Մերսեդեդի հարիչը և վարսահարդարիչը։ Դրանից հետո նա ասաց, որ գիրքն իրավունք չուներ չհաջողելու»։
Այսպիսով՝ Մարկեսի կնոջ կանխագուշակումը ճիշտ էր.
Այսօրվա դրությամբ գիրքը վաճառվել է 30 միլիոն օրինակով և թարգմանվել է աշխարհի շուրջ 35 լեզուներով։