Թանգարանն արտացոլում է Հայաստանի ինքնատիպ բնական համալիրը, բնության բազմազանությունը և ընդերքի հարստությունը։
Ֆոնդերում առկա են ավելի քան 6 հազար ցուցանմուշներ, որոնց մեկ երրորդը (շուրջ 2.000-ը) ներկայացվում է այցելուներին մշտական և ժամանակավոր ցուցադրություններում։
Չորս սրահներում ցուցադրվում են կենդանական և բուսական աշխարհի հազվագյուտ տեսակներ։
Հիմնական ֆոնդում ներառված են կենդանաբանական, բուսաբանական, երկրաբանական, կերպարվեստի լուսանկարներ։ Ներկայացված են կաթնասունների, թռչունների,սողունների, երկկենցաղների, ձկների, միջատների, սարդակերպերի խրտվիլակներ, կմախքներ, մաշկեր, փափկամարմինների խեցիներ, ծառերի կտրվածքներ, հերբարիումի, բրածո բույսերի ու կենդանիների, օգտակար հանածոների նմուշներ, յուղաներկ կտավներ, գծանկարներ և այլն։
Ցուցադրությունը գործում է`
երեքշաբթիից-ուրբաթ` ժամը 10:30-16:30,
շաբաթ և կիրակի`ժամը 10:30-16:00,
հանգստյան օր` երկուշաբթի,
հասցե` Տիգրան Մեծի 34,
հեռախոս՝ (011) 527942,
էլ.հասցե՝ [email protected]