Գիրք ընթերցելու համար, տարվա յուրաքանչյուր եղանակ հարմար է: Բայց պետք է խոստովանել, որ ամառային հանգստյան օրերը գեղարվեստական ծարավը հագեցնելու համար էլ ավելի նպաստավոր պայմաններ են ստեղծում:
Այսպես, Armenia Today-ը Ձեր ուշադրությանն է ներկայացնում Պուլիտցերյան մրցանակակիրներ գրքեր, որոնք խորհուրդ է տրվում ընթերցել։
Քոլսոն Ուայթհեդ «Ստորգետնյա երկաթուղի»
Պուլիտցերյան մրցանակ 2017 թ․
Վեպը պատմում է սևամորթ ստրկուհի Կորայի մասին, ով Ջորջիա նահանգի բամբակյա տնկարկներից փախուստի է դիմում և շարժվում դեպի հյուսիս «ստորգետնյա երկաթուղով»: 18-րդ դարի վերջից սկսած, այդպես էին անվանում Ամերիկայում ստրուկների փրկության համար նախատեսված գաղտնի ուղիներն ու համակարգերը: Դրանք կիրառվում էին նաև վերջիններիս Հարավից դեպի ազատ նահանգներ տեղափոխելու համար: Իհարկե, դա ոչ գետնանցում էր, ոչ էլ երկաթուղի: Այն պարզապես ստորգետնյա ճանապարհ էր, որի միջոցով «վագոնավարները» տեղափոխում էին ճամփորդներին կայարանից կայարան: «Վագոնավարներից» յուրաքանչյուրը պատասխանատու էր միայն սեփական մասի համար:
Բայց Ուայթհեյդը չկարողացավ զերծ մնալ փոխաբերությունը կյանքի կոչելուց, և իր հերուսուհի Կորան ընկնում է իրական երկաթուղի ՝ գնացքներով և ռելսերով, որոնցով փախչում էին փախստական ստրուկները , այն հույսով, որ կկարողանան փրկվել հետապնդող խուլիգաններից: Գրողին հաջողվել է համադրել հետաքրքրաշարժությունը, ազատության ճանապարհը, ստորգետնյա գնացքները,հետապնդումը, նատուրալիզմի ու պատմական ճշմարտությունը բուռն գեղարվեստական գրականության երևակայության արգասիքի հետ:
Ուայթհիլդը երբեք ձանձրալի չէ, պարզապես երբեմն նա սիրում է գրգռել ձեր նյարդերը: Նա անկեղծ է իր պատմություններում, բայց ճշմարտությունն էլ հրամցնում է ոչ ամբողջությամբ: Միայն այն իրավիճակներում, որոնցում ներկայացված է` Ամերիկայում սևամորթների ճնշված լինելը, այլ ոչ թե ինչպես պայքարել դրա դեմ: Իսկ մեզ մնում է միայն անհամբերությամբ սպասել ոչ միայն գրքի ռուսերեն թարգմանությանը, այլև էկրանացմանը: «Լուսնի լույսը» կինոնկարի և «Թանկագին սպիտակամորթ մարդիկ» հեռուստասերիալի ռեժիսոր Բարրի Ջենկինսը, խոստացել է, որ շուտով այն կվերածի Amazon- ի համար նախատեսված հեռուստասերիալի: