Հայաստանի բանտերից մեկում հայտնաբերվել է Հարավային Կորեայի քաղաքացու դի։ Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը մայիսի 30-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության օպերատիվ խումբը և Քննչական կոմիտեի ներկայացուցիչները:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 07.40-ի սահմաններում, խցերից մեկում կախվել է Հարավային Կորեայի 50-ամյա քաղաքացի: Կայքի տվյալներով ՝ դատական բժիշկը մարմնի արտաքին զննության արդյունքում բռնության հետքեր չի հայտնաբերել։
Քննիչի հանձնարարությամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կայքի տեղեկություններով ՝ մահացած քաղաքացին մեղադրվում էր Հարավային Կորեայի քրեական օրենսգրքի 347-րդ հոդվածով (խարդախություն)։