Հուլիսի 2-ին, ժամը 10:20-ին ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թաիրով գյուղում այրվում է էլեկտրական սյուն։
ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարարները:
Պարզվել է, որ գազատար խողովակից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով այրվում է մոտակայքում գտնվող հագուստի խանութը։
Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 11։03-ին և մարել՝ 11։19-ին։ Այրվել են խանութի (16 քմ) գույքը և տանիքի փայտյա կառուցատարրերը։