ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ևս մեկ ահազանգ է ստացել տեղադրված ռումբի մասին. այս անգամ Երևանի Dalma Garden Mall առևտրի կենտրոնում։ Այս մասին Armenia Today-ին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Իրականացվում է այցելուների և աշխատակիցների տարհանում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Մեգամոլ Արմենիա»-ի առաջին և երկրորդ հարկերում ռումբի տեղադրվածության մասին ահազանգր էր ստացվել, որը կեղծ է եղել։