Հուլիսի 8-ին՝ ժամը 05։09-ին, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գրիբոյեդով գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Այս մասի հաղորդում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2106» (վարորդ՝ Արթուր Հ․, ծնված՝ 1980 թ․) և «Mercedes E230» (վարորդ՝ Ռազմիկ Գ․, ծնված՝ 1963 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ Ռազմիկ Գ․-ն տեղում մահացել է։
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Mercedes E230» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Արմենուհի Գ․-ն (ծնված՝ 1965 թ․) և Սոֆիկ Գ․-ն (ծնված ՝1966 թ․) հոսպիտալացվել են Վաղարշապատի ԲԿ․ Արմենուհի Գ․-ն ճանապարհին մահացել է։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և դին մոտեցրել շտապօգնության մեքենային։