Հուլիսի 9-ին՝ ժամը 22:28-ին, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին ինքնասպանություն է գործել՝ նետվելով Երևանի Կիևյան կամրջից։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ քաղաքացու դին գտնվում է Հրազդան գետում:
Փրկարարները գետից դուրս են բերել մոտ 60 տարեկան տղամարդու դի։