Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, պայթյունը տեղի է ունեցել ծովային նավահանգստի 12-րդ հատվածում:
Al Hadath հեռուստաալիքը չի բացառում, որ նավահանգստի տարածքում հրթիռային հարված է հասցվել: Al Mayadeen հեռուստաալիքը տեղեկացնում է, որ պայթյունը որոտացել է պահեստում, որտեղ պահվում էին հրավառության համար նախատեսված պարագաներ:
Իսկ ըստ Զարթոնք մեդիայի տեղեկությունների՝ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վնասվել են հայկական կենտրոններ և գործարար կետեր: