Օգոստոսի 6-ին՝ ժամը 20։08-ին, ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Բուլվարային թաղամասում՝ «Վեոլիա Ջուր»-ի դիմաց հայտնաբերել է արկանման առարկա: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Դուդկոյի թիվ 1 հասցեում՝ պոլիէթիլենային պարկի մեջ, հայտնաբերվել է F1 «114-82» տեսակի ուսումնական նռնակ՝ առանց պայթուցիչի, որը տեղափոխման համար վտանգ չի ներկայացնում:
Ոստիկանության աշխատակիցների կողմից նռնակը տեղափոխվել է ոստիկանության Մուշի բաժին: