Երեւանում քաղաքացին կոտրել է Երևանի քաղաքապետարանի պատուհանների ապակիները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ օգոստոսի 7-ին՝ ժամը 03։55-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգիշտի 1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վրա հարձակում է տեղի ունեցել, ինչի հետևանքով կոտրվել են պատուհանները։
ՊՊԾ գնդի ծառայողները Երևանի քաղաքապետարանի մոտից գույքը դիտավորությամբ վնասելու կասկածանքով ոստիկանության կենտրոնակամն բաժին են բերման ենթարկում Երևանի բնակիչ՝ 42-ամյա Սարգիս Կ-ին։ Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է փորձաքննություն, վնասի չափը պարզվում է։