Մասնակի փլուզվել է նույն շքամուտքում գտնվող 12 բնակարան։ Շուրջ 20 մարդ ինքնուրույն կամ փրկարարների օգնությամբ դուրս է եկել շենքի փլուզված հատվածից։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։
Դեպքի վայրում են Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ՀՀ արտակարգ իրավիճակների եւ առողջապահության նախարարները, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարը, քաղաքապետարանի պաշտոնյաներ։ Նախնական տվյալներով, պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի հետևանքով։