Սեպտեմբերի 3-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 11 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ։ Մասնավորապես,
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 1000 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 2 հա, Դավթաշեն վարչական շրջանում՝ 300 քմ,
Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 1․5 հա,
Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 2 հա, Վեդի քաղաքում՝ 1 հա, Մարմարաշեն գյուղում՝ 3000 քմ, Նոր
Կյուրին գյուղում՝ 1500 քմ, Գոռավան գյուղում՝ 4500 քմ,
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 4000 քմ,
Տավուշի մարզի Բերդ քաղաքում՝ 500 քմ։
ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 8 հա: