Արմավիր գյուղի Պռոշյանի կոնյակի գործարանի մասնաճյուղում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է ևս մեկ տուժած. հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:
ՀՀ ԱՆ այրվածքաբանության ազգային կենտրոնում բուժվող և պայթյունի հետևանքով մահացած հիվանդը 4 վիրավորներից մեկն էր:
Ըստ Առողջապահության նախարարության՝ հիվանդներից մեկը դուրս է գրվել հիվանդանոցից: Մյուս երկու տուժածների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, նրանք վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են այրվածքաբանական բաժանմունք:
Հիշեցնենք, որ գործարանի տարածքում սեպտեմբերի 1 – ին բռնկված հրդեհի հետևանքով զոհվել էր երկու մարդ, 4-ը ՝ վիրավորվել, նրանք տեղափոխվել էին «Արմավիր» բժշկական կենտրոն, այնուհետև նրանց տեղափոխել են Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն: