Սեպտեմբերի 19-ի երեկոյան Երևանի կենտրոնում բռնկված հրդեհը մեկուսացվել է:
Ինչպես տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ ժամը 21։00-ի սահմաններում Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգ է ստացվել, որ «Մատենադարան» հին ձեռագրերի ինստիտուտի տարածքում խոտածածկ տարածքում բռնկված հրդեհի մի քանի օջախներ են առաջացել:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից երկու փրկարարական խմբեր, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը և Բժշկական ապահովման վարչության հերթապահ բժիշկը։
Հաղորդվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 22։08-ին։ Ըստ նախնական տվյալների՝ այրվել է մոտ 2 հա խոտածածկույթ։